Ձիթայուղի մեջ տապակել օղակներով կտրտած սոխը, խորանարդաձև կտրտած դդմիկը, նեխուրի շերտատած ցողունները, մանր կտրտած սխտորը: Սպանախը թույլ աղաջրի մեջ խաշել, ջրքամել: Կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ անել, սպագետին եփել: Սպանախը մզել, կտրել, լցնել տապակած բանջարեղենի վրա, համեմել աղ ու պղպեղով, մշընկույզով, կոճապղպեղով, սպիտակ գինի լցնել, եփել 5 րոպե՝ մինչև հեղուկը գոլորշիանա: Վերջում ավելացնել նուշն ու քերած պարմեզան պանիրը, խաշած, ջրքամած սպագետին, խառնել և մատուցել՝ վրան պարմեզան պանիր շաղ տալ:
մշընկույզ