Թուրքիան շարունակում է զարկ տալ տեղական ռազմարդյունաբերությանը


04:29 , 27 մայիս, 2020

Ermenihaber.am-ը գրում է․

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը հայտնել է տեղական արտադրության M4K մասնակի հակաականային պաշտպանությամբ զրահապատ քարշակների նոր մատակարարումների մասին։ 

Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության Twitter միկրոբլոգի պաշտոնական էջում արված գրառման մեջ մասնավորապես ասվում է․

«Պաշտպանական արդյունաբերության ոլորտում շարունակվում է արտադրությունը։ «Մեքենաների արտադրական խմբի» (MPG) կողմից տեղական արտադրության M4K մասնակի հակաականային պաշտպանությամբ զրահապատ քարշակների նոր մատակարարումներ են իրականացվել՝ ցամաքային զորքերի հրամանատարության տրամադրության տակ գտնվող մարտավարական անվավոր մեքենաների խափանման կամ դրանց տարհանման ժամանակ օգտագործելու համար»։