«14 օր ապօրինի անազատության մեջ պահվելուց հետո կալանքից ազատվել է «հեծանիվի» գործով կալանավորված Արթուր Ալեքսանյանը». Ռուբեն Մելիքյան


01:03 , 27 մայիս, 2020

Ուրախությամբ տեղեկացա, որ 14 օր ապօրինի անազատության մեջ պահվելուց հետո Վերաքննիչ դատարանի որոշմամբ կալանքից ազատվել է «հեծանիվի» գործով կալանավորված Արթուր Ալեքսանյանը։

Վատն այն է, որ մեր շատ ու շատ քաղաքացիներ չեն էլ պատկերացնում՝ որքան կարևոր ու դժվար նվաճված արժեք է անկախ, բանիմաց դատարանը։

Լավն այն է, որ մենք իսկապես ունենք անկախ, բանիմաց բազմաթիվ դատավորներ։

Հուսով եմ՝ այս խայտառակ գործը դատարան չեք տանի։ Ամոթ է։