Սեւանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ


22:18 , 26 մայիս, 2020

Armenpress.am-ը գրում է․

Սեւանա լճի մակարդակը 2020 թվականի մայիսի 25-ի դրությամբ բարձրացման նոր նիշ է գրանցել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ  «Հայհիդրոմետ» ծառայությունից, Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 75 սանտիմետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով ավելին է նախորդ տարվա մայիսի 25-ի նիշից: Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարվա հունվարի իննից մինչեւ մայիս 25-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լիճ է տեղափոխվել 103 միլիոն 452 հազար խորանարդ մետր ջուր: Այդս տարվա ընթացքում ոռոգման նպատակներով լճից առայժմ ջուր բաց չի թողնվել: Սեւան թափվող գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ: