Ժանո Անանիձեն կարող է վերադառնալ ՌՊԼ


21:59 , 26 մայիս, 2020

Armsport.am-ը գրում է․

Կիպրոսի «Անորտոսիսի» կիսապաշտպան Ժանո Անանիձեն կարող է վերադառնալ ՌՊԼ:

Goal.ge-ի հաղորդմամբ, վրացի կիսապաշտպանին ցանկանում է ձեռք բերել «Սոչին»: Անանիձեին իր կազմում ցանկանում է տեսնել նաև «Ռոստովը», բայց վերջինս լեգիոներների քանակի խնդիր ունի:

Նախկինում հաղորդվում էր, որ Անանիձեն հետաքրքրում է նաև Թբիլիսիի և Բաթումիի «Դինամոներին»:

Անանիձեի պայմանագիրը կիպրոսյան թիմի հետ ավարտվում է մայիսի 31-ին: