Վրաստանում կորոնավիրուսի տարածվածությունը կազմում է 0,59%. առողջապահության նախարար


21:28 , 26 մայիս, 2020

Tert.am-ը գրում է․

Վրաստանում տիրող գոհացուցիչ համաճարակաբանական իրավիճակը թույլ է տալիս աստիճանաբար սկսել տնտեսական գործունեությունը և այն առավել զանգվածային դարձնել: Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն:

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ կորոնավիրուսային վարակի տարածվածությունը երկրի մասշտաբով կազմում է 0.59 տոկոս:

Երկրում մայիսի 23-ից դադարեցվել է արտակարգ դրության ռեժիմը, որը երկու ամիս էր տևել: Իշխանություններն ուժի մեջ են թողել մի շարք սահմանափակումներ, որոնք վերացվելու են հուլիսի 15-ից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ