Չինացի գիտնականները կորոնավիրուսը չեզոքացնող հակամարմիններ են հայտնաբերել


20:47 , 26 մայիս, 2020

Tert.am-ը գրում է․

Չինացի գիտնականները Nature ամսագրում երկու հոդված են հրապարակել, որոնցում նկարագրվում է մոնոկլոնալ հակամարմինների ստացումը, որոնք չեզոքացնում են SARS-CoV-2 կորոնավիրուսը:

Հեղինակները տեղեկացնում են կապիկների վրա իրականացված նախակլինիկական փորձարկումների հաջող ընթացքի մասին:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, չեզոքացնող հակամարմինը «Covid-19»-ով վարակված հիվանդների բուժման խոստումնալից մոտեցումներից մեկն է: Հակամարմինները կարելի է նաև օգտագործել որպես «ժամանակավոր պատվաստանյութեր»՝ առողջ մարդկանց հիվանդությունից պաշտպանելու համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ