Ինչո՞ւ են «խնայվում» թեստերը


20:08 , 26 մայիս, 2020
ԱՆ-ից պարզաբանել են, որ կորոնավիրուսի թեստերի պակաս երկրում չկա։ Ինչ վերաբերում է վերջին օրերին կատարվող թեստերի նվազմանը՝ նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը նշել է․ «Թեստեր անելն ինքնանպատակ չէ, դրանք արվում են՝ ըստ անհրաժեշտության, բժշկի ցուցումով։ Յուրաքանչյուր օրվա թեստերի քանակը կախված է նրանից, թե տվյալ օրվա համար քանի մարդ է թիրախավորված թեստավորվելու»։
ԱՆ-ն այսպիսով՝ չի հրաժարվում թիրախային թեստավորման իր մարտավարությունից՝ թեև այս մոտեցումը քննադատվել է անգամ մասանգետների կողմից։ Բանն այն է, որ սահմանափակ թեստավորւմը բացարձակապես հնարավորություն չի տալիս՝ պարզել համաճարակի իրական պատկերը, մյուս կողմից՝ միայն զանգվածային թեստավորման միջոցով է հնարավոր բացահայտել մեծ թվով ասիպտոմ հիվանդների, որոնք մնալով "չբացահայտված"՝ վարակում են հասարակության այլ ներկայացոիցիչների, այդ թվում՝ ռիսկային խմբերից։
Հայաստանում արձանագրված համաճարակային ճգնաժամի պատճառներից մեկն էլ հենց, այսպես ասած, թիրախային թեստավորումն է, որը թույլ չի տալիս արագ բացահայտել վարակակիրներին ու կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել։ Եթե թեստերի պակաս չկա, ապա բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ են "խնայվում" դրանք․․․