Արդյո՞ք 2 տարի առաջ Ազգային ժողովի պաշարումը սահմանադրական կարգի տապալում չէր


18:11 , 26 մայիս, 2020

Մի քանի հարց.

1. Արդյո՞ք 2 տարի առաջ Ազգային ժողովի պաշարումը սահմանադրական կարգի տապալում չէր։
2. Արդյոք Հանրապետական կուսակցության պատգամավորների վրա եղել են Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու հետ կապված ճնշումներ։ Եթե այո, ապա ո՞ւմ ձեռքերով էր դա արվում։
3. Արդյո՞ք դատարանների մուտքերի արգելափակումը սահմանադրական կարգի տապալում չէր։
4. Արդյո՞ք հանրաքվեի մասին օրենքն անցկացնելը իշխանության յուրացում չէր։

Հարցեր դեռ շատ կան։

Կասկած չունեմ, որ շուտով բոլորս ականատեսը կլինենք այս հարցերի պատասխանների։

Բոլոր, կրկնում եմ, բոլոր պատասխանատուները կկանգնեն դատարանի առջև։ Արդարադատության ժամը մոտենում է։