Կոնտակտավորներին չեն թեստավորում, անգամ տարեցների դեպքում հաշվի չեն առնում քրոնիկական հիվանդությունները. կորոնավիրուսով վարակված փաստաբան


17:16 , 26 մայիս, 2020

Tert.am-ը գրում է․

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Թեստի դրական պատասխանի մասին տեղեկանալուց հետո Ինեսսա Պետրոսյանին առաջարկել են գնալ պոլիկլինիկա և անալիզներ հանձնել:

«Ես զանգահարել եմ բազմաթիվ թեժ գծեր, սակայն դրա արդյունքում ինձ միայն առաջարկել են, որ իմ ոտքով գնամ պոլիկլինիկա և անալիզներ հանձնեմ»,-Tert.am-ի հետ զրույցում նշեց Ինեսսա Պետրոսյանը:

Նրա կարծիքով` պոլիկլինիկայի աշխատակիցները բոլորովին պատրաստ չէին ստեղծված իրավիճակին:

«Առաջնային օղակը՝ պոլիկլինիկաները, բոլորովին պատրաստ չէին ստեղծված իրավիճակին: Ակնհայտ է, որ արդեն հինգ օրվա ընթացքում որևէ նախաձեռնություն իրենց կողմից չի եղել, իմ վիճակի որևէ գնահատում չի եղել»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ