Երևանի քաղաքապետարանում կորոնավիրուսի հաստատված դեպքեր կան. Հայկ Մարության


12:51 , 26 մայիս, 2020

Tert.am-ը գրում է․

Երևանի քաղաքապետարանում կորոնավիրուսի դեպքեր կան: Այս մասին Երևանի ավագանու նիստի մեկնարկին հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ շնորհակալություն հայտնելով ավանագնու անդամններին՝ նիստին դիմակներով ներկայանալու համար:

Նա նշեց, որ  թե՛ քաղաքապետարանը, թե՛ ավագանին, գրեթե միշտ՝ սկսած մարտ ամսից ավագանու բոլոր նիստերին բոլորը եղել են դիմակներով. «Այսինքն՝ պահել ենք անվտանգության կանոնները պանդեմիայի ժամանակ։ Քաղաքապետարանը նույնպես անընդհատ այդ կանոնները պահել է և փառք Աստծո, շատ քիչ դեպքեր ունենք, կարելի է ասել գրեթե դեպքեր չունենք՝ մինչև  վերջերս, հուսով եմ՝ նույն ձև կշարունակվի»,-ասաց Մարությանը: