Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում կռվում է դիմակ չկրելու իրավունքի համար, սա խայտառակություն է. Ռուբինյան


12:42 , 26 մայիս, 2020

Pastinfo.am-ը գրում է․

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համաճարակից հետո հիշվելու է որպես դիմակ չկրելու համար պայքարող անձ։

«Այն պայմաններում, որ Հայաստանում օրական կորոնավիրուսի մոտ 400 դեպք է գրանցվում, որ երեկ 6, այսօր 4 մահ է գրանցվել, այն պայմաններում, երբ պարետատունը, կառավարությունը, բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն լսարան՝ այն ծառայեցնելու դիմակ կրելու պրոպագանդային, իսկ Էդմոն Մարուքյանը եկել ԱԺ-ում կռվում է դիմակ չկրելու իրավունքի համար։ Սա խայտառակություն է, ուղղակի խայտառակություն է, սա անպատասխանատվության գագաթնակետն է»,-ԱԺ ամբիոնից ասաց Ռուբինյանը։

Նա ընդգծեց՝ սպասում է, որ վաղը Մարուքյանն ասուլիս է տալու ու ասի, որ դիմակ չկրելն օգտագործում են, որպեսզի լռեցնեն ընդդիմությանը։