Երեւանի ավագանին հերթական նիստն է գումարել. օրակարգում է նաեւ ԵԿՄ-ին անհատույց գույք տրամադրելու հարցը. LIVE


11:52 , 26 մայիս, 2020

Երեւանի ավագանին այսօր՝ մայիսի 26-ին գումարել է իր հերթական՝ 4-րդ  նիստը:

Նիստի օրակարգում ընդգրկված է 6 հարց.

1. Երեւանի ավագանու 4-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:

2. «Ալեքսանդր Հոթել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին:

3. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:

4. Երեւան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N178-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին:

5. «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին:

6. Երեւանի քաղաքապետարանի Արգիշտիի 1 հասցեում գտնվող վարչական շենքի ճաշարանում հանրային սննդի կազմակերպման մասին: