Մայիսի 27-ին գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Վանաձորում, Արարատի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում


12:06 , 26 մայիս, 2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 27-ին կդադարեցվի՝

ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ն Արարատի մարզի Դաշտաքար և Ուրցաձոր գյուղերի գազասպառողների գազամատակարարումը

ժամը 11.00-ից մինչև ժամը 14.00-ն Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տ.Մեծ պողոտայով և Գ.Նժդեհ, Գր.Լուսավորիչ, Մյասնիկյան փողոցներով   պարփակված թաղամասի բազմաբնակարան շենքերի գազասպառողների և տարբեր նշանակության օբյեկտների գազամատակարարումը:

ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն Կոտայքի մարզի Գառնի, Գողթ, Գեղարդ գյուղերի գազասապառողների և հարակից օբյեկտների գազամատակարարումը

ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն Արագածոտնի մարզի Փարփի և Բյուրական գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:  

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: