Առանց որևէ բառ ասելու վճարում էին 150 դրամ և ուրախ-զվարթ իջնում էին երթուղայինից


12:33 , 20 հուլիս, 2013

Քիչ առաջ երթուղային տաքսու վարորդին վճարեցի 100 դրամ: Վարորդը որևէ արձագանք չտվեց իմ վճարած 100 դրամին, քանի որ մինչև իմ իջնելը իջած բոլոր ՀՀ քաղաքացիները առանց որևէ բառ ասելու վճարում էին 150 դրամ և ուրախ-զվարթ իջնում էին երթուղայինից: Ասելու բան ուղղակի չունեմ... Նման մարդիկ, թքած ունենալով իրենց իրավունքների վրա, օրերից մի օր բռնելու են արտագաղթի ճանապարհը, որը նրանց դեպքում ամենաճիշտ որոշումն է: 
Հ.Գ. 1988 թվականի ազատատենչ սերունդը այսօր վերածվել է հարմարվող և արտագաղթող տեսակի, մեկ-մեկ չեմ հավատում, որ այդ մարդկանց շնորհիվ է, որ այսօր ունենք մեր 3-րդ Հանրապետությունը: Այդ սերունդը կռանալու իրավունք չուներ, բայց այսօր...... Հիասթափություն.......