Այսօրվանից տրանսպորտի օրական պլանը 40 հազար դրամից դարձրել են 60 հազար. վարորդ (տեսանյութ)


12:10 , 20 հուլիս, 2013

Tert.am-ը գրում է.

Տրանսպորտի օրական պլանը գծատերերը այսօրվանից 40 հազարից դարձրել են 60 հազար: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ավտոբուսի վարորդներից մեկը, ով համաձայնեց խոսել մի պայմանով, որպեսզի չնշվի իր անունն ու ավտոբուսի համարը:

Հիշեցնենք, որ ինչպես Երևանի քաղաքապետարանն էր հայտարարել այսօրվանից՝ հուլիսի 20-ից, քաղաքային տրանսպորտի գինը սահմանվել է 150 դրամ: Այնսինքն՝ այն 50%-ով թանկացել է:

Վարորդը բարկանում էր բոլոր այն ուղևորների վրա, ովքեր նախկինի պես 100 դրամ էին վճարում ու իջնում. «Մի շաբաթ ա «տելեվիզորը» մեռավ գոռալով, որ 150 դրամ ա»:

Նույն վարորդը, սակայն, նույն ուժգնությամբ բարկացավ 150 դրամ վճարող ուղևորների մանրը վերադարձնելիս. «Այ, մարդ, էս ինչ սարքեցին գլխներիս: Մեզ սրանից ոչ մի կոպեկ օգուտ: Աշխատում ենք, որ գծատերերի փողը տանք: Գազի թանկացրին, սալյարկեն էլ 2 կոպեկ թանկացել ա, բռնեցին թիվ խփեցին»:

Tert.am-ը զրուցեց նաև կանգառում տրանսպորտից իջնող ուղևորների հետ: Նրանք ևս բարկացած էին ուղեվարձի թանկացումից: Նրանցից մի կին առաջարկեց, որ քաղաքապետարանը գոնե երեխաների համար ուղեվարձի ցածր գին սահմանի:

«Հեսա դպրոցները բացվեն թոռներս գնալու են դպրոց: Այսինքն՝ օրական 600 դրամ մենակ էրեխեքի տրանսպորտի փողն ա: Ես դեռ սովետից մշտականի թուղթ ունեմ: Ճիշտ է, հաճախ հետևիցս ինչ ասես ասում են, բայց «мне наплевать»»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ