Այսպիսի վատ սցենարի դեպքում մեր մոտ զոհերի քանակը պիկն անցնելուց հետո լինում է 1800-1900 մարդ


19:47 , 25 մայիս, 2020

Իսկ հիմա տխուր բաների մասին։ Հիմա թերևս միայն գերագույն գլխավոր ուղտի համար պարզ չի, որ համաճարակը Հայաստանում շատ վատ սցենարով է ընթանում։

Հիմա, յարաբ ինչքա՞ն վատ կարա լինի վատագույն դեպքում։ Էս հարցում ամենակարևոր ցուցանիշը զոհերի քանակն է։

Ու որ հասկանանք, թե վատագույն դեպքում քանի զոհ կարանք ունենանք, կարող ենք նայել այլ երկրների վիճակագրությունները։ Հատկապես՝ պիկն անցյալում թողած երկրների։

Եթե մի կողմ թողնենք գաճաճ պետությունները ու նաև Բելգիան, որտեղ, ոնց հասկացա, ում հասցնում, գրում են կորոնայից մեռավ, ապա վատագույն երկիրը զոհերի քանակով Իսպանիան է։ Այնտեղ 1 միլիոն բնակչի հաշվով զոհվել է 615 մարդ։ Այս թիվը դեռ կաճի, բայց Իսպանիան պիկն արդեն անցել է, այպես որ շատ չի աճի։ Ու սա հավանաբար առավելագույն սահմանն է։

Հիմա, այսպիսի վատ սցենարի դեպքում մեր մոտ զոհերի քանակը պիկն անցնելուց հետո լինում է 1800-1900 մարդ։

Ի դեպ, նույն Իսպանիայում հետազոտությունները հակամարմիններ են հայտնաբերել բնակչության 5%-ի մոտ, ինչը մոտ 2.3 միլիոն մարդ է, մինչդեռ դրական տեստավորվածները մոտ 280,000 հոգի են։ Իսպանական սցենարի դեպքում այս անալոգիաներով մեր մոտ կլինեն ընդհանուր 150,000 վարակակիր (ներառյալ ասիմպտոմ) ու մոտ 18,000 դրական տեստավորված։