Սահմանադրական հանրաքվեն հնարավոր է չեղարկել, եթե խորհրդարանն իր որոշումը հետ կանչի. Էդմոն Մարուքյան


17:09 , 25 մայիս, 2020

Tert.am-ը գրում է․

Որքանով ես գիտեմ, հանրաքվեն չեղարկելու միակ հնարավորությունն ԱԺ-ի կողմից հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշումը չեղարկելն է: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։

«Չնայած կան իրավաբաններ, որոնք կարծում են, որ դա հնարավոր չէ, և դա կարելի է անել միայն ՍԴ միջոցով՝ ՍԴ դիմելով և հակասահմանադրական ճանաչելով: Ես գտնում եմ, որ խորհրդարանը կարող է իր որոշումը հետ կանչել»,- ասաց նա:

Մարուքյանը հավելեց, որ եթե կնախաձեռնեն, կլինի նախագիծ, իրենք կարծիք կասեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ