Եթե մեկ ընտանիքում կա չորս անձ և օրվա մեջ առնվազն 2 անգամ պետք է դիմակը փոխեն, ապա ամսական ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է վճարի 20 հազար դրամ. Նաիրա Զոհրաբյան


15:17 , 25 մայիս, 2020

Tert.am-ը գրում է․

Սա այն կարևորագույն սոցիալական խնդիրն է այսօր, որ ձեր աշխատանքը մի քիչ ավելի օպերատիվ պետք է լինի, քանի որ այսօր առնվազն 12 դեղատուն եմ մտել և, անկեղծ ասած, միգուցե իմ բախտը չի բերում, ես չգիտեմ, բայց 150, 160 դրամով դիմակ ոչ կենտրոնում, ոչ էլ Արաբկիր համայնքում ես չեմ տեսել: Այս մասին այսօր Ազգային ժողովում լսումների ժամանակ, դիմելով տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին, ասաց ՀՀ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ դիմակների գինը 210-230 դրամ է:

«Եթե մենք հաշվում ենք, որ մեկ ընտանիքում կա նվազագույնը չորս անձ և նրանք օրվա մեջ առնվազն երկու անգամ պետք է փոխեն դիմակը, ապա ամսական ընտանիքի յուրաքանչյուր անդամ վճարելու է 20 հազար դրամ, այլապես եթե ճմրթած, կեղտոտ դիմակը պարբերաբար կրեն, այն դառնալու է առողջության համար խիստ վտանգավոր։ Գումարեք, միջինը չորս հոգու, հիմա այդ վիճակագրությունը ձեզ չպիտի՞ ստիպի մի քիչ ավելի օպերատիվ լինել ձեր քայլերում, ձեր գործողություններում: 20 դրամով էլ էին գերշահույթ ստանում, հիմա 220 դրամով էլ են ստանում, արդեն սուպեր, սուպեր, սուպեր գերշահույթ»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։