Արսեն Թորոսյանի ակնարկների պատճառը զբոսաշրջությունն է


14:26 , 25 մայիս, 2020

Hraparak.am-ը գրում է․

Հայաստանի առողջապահության նախարարը, որ հարկադրված էր վրացի գործընկերներից ներողություն խնդրել, մեր տեղեկություններով՝ նման ակնարկներ անում է՝ համոզված լինելով, որ վրացիներն իրենց թվերը թաքցնում են զբոսաշրջության պատճառով։

Հիշեցնենք, որ երբ օրերս ԱԺ-ում էին Հայաստանի զբոսաշրջային ընկերությունների ղեկավարները և բողոքում էին, որ նախկինում վաճառված Հայաստան-Վրաստան փաթեթների գծով իրենց են զանգահարում վրաց գործընկերները և ասում՝ Վրաստանը 4 օրով ընդունում է,իսկ դո՞ւք, իրենք որևէ պատասխան չեն ունում։

ԱԺ հրավիրված զբոսաշրջային ընկերություններից «Անռիվա ընկերությունների խումբ» զանգահարեցինք և հարցրեցինք՝ գոնե հիմա ունե՞ն հարցերի պատասխանը՝ ե՞րբ, ինչպե՞ս և այլն։ Ընկերությունից հայտնեցին, որ ոչ, քանի որ արտակարգ դրությունը շարունակվում է։ Սակայն եթե խոսքը նաև հուլիսյան , օգոստոսյան փաթեթների մասին է , ապա չէր խանգարի, որ կառավարությունը մշակեր ուղեցույցներ  և ներկայացներ դաշտում աշխատող տնտեսվարողներին։