Աշխատակից. Հայկ Մարությանի կինն ամեն օր գալիս էր Կանաչապատման ՀՈԱԿ


13:57 , 25 մայիս, 2020

Panorama.am-ը գրում է․

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցներն ակցիան են իրականացնում. աշխատակիցները ազատման ծանուցագրեր են ստացել։ Աշխատակիցների ներկայացմամբ, երեք հոգի արդեն ծանուցագիր են ստացել։

«Մեկ ամիս է, ինչ պաշտոնավարում է նոր տնօրենը։ Ասում է՝ դիմում գրեք ու ազատվեք աշխատանքից։ Ասում եմ՝ ներկայացրեք պատճառը, թե ինչ հիմքով։ Ասում է՝ ՀՈԱԿ-ի անվտանգությունից ելնելով։ Ասում եմ՝ անձնական, աշխատանքային, մասնագիտական գեթ մեկ օրինակ նշեք, որ չենք կարողացել գոհացնել, ասում է՝ խնդիրը ոչ անձնական է, ոչ մասնագիտական»,- ասաց աշխատակիցներից մեկը։ 

ՀՈԱԿ-ի հասարակության հետ կապերի, լրատվության բաժնի ղեկավար Արթուր Աղաբեկյանն ասաց, որ վատ մթնոլորտը սկսվել է ապրիլի 28-ից, երբ ապրիլի 27-ից նախկին տնօրեն Արմեն Բեգոյանը հեռացվեց։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։