«Չե՞ք ամաչում». վրացի պատգամավորը՝ Արսեն Թորոսյանին


12:51 , 25 մայիս, 2020

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Զվիադ Կվաչանտիրաձեն իր ֆեյսբուքյան էջում հայերեն գրառում է արել՝ ուղղված ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Կվաչանտիրաձեն գրել է. «Արսեն ջան, չե՞ք ամաչում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սկանդալային հայտարարություն էր արել՝ կասկած հայտնելով, որ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի դրական արդյունքները պայմանավորված են իրական թվերը կոծկելով, ինչը հարուցել էր հարևան երկրի իշխանությունների և մասնագետների վրդովմունքը: Հավելենք, որ այսօր Հայաստանոմ գրանցվել է կորոնավիրուսի վարակման 452 նոր դեպք, իսկ Վրաստանում՝ ընդամենը 1: