Ինչքան էլ Ֆեյսբուքում դիմակ ֆլեշմոբեր անեք, վիրուսի տարածման դեմն առնելը վաղուց արդեն անհնար է դարձել


12:30 , 25 մայիս, 2020

Պարզ է, չէ՞, որ վիրուսի տարածման դեմն առնելը վաղուց արդեն անհնար է, ինչքան դիմակի կրում քարոզեք, ինչքան էլ Ֆեյսբուքում դիմակ ֆլեշմոբեր անեք, ուղիղ եթերներ անեք, վարակը թափ է հավաքում: Քաղաքական գնահատականները կտրվեն հետո, հիմա դրա ժամանակը չէ, մնում է մարդկանց ճիշտ խորհուրդներ տալ, թե ինչպես բարձրացնել իմունիտետը, իսկ օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու առաջին քայլը կորոնավիրուսի «գովազդը» դրա մասին ամեն տեղ ու ամեն օր խոսելու քարոզը նվազեցնելն է․ հասարակությունը սթրեսի մեջ է, ու դա օրգանիզմի դիմադրողականության համակարգը խոցելի է դարձնում:

Իմ խորին համոզմամբ` վարակվածների թիվը, սկսած հունվար-փետրվար ամսիներից, խիստ աճ է գրանցել, իսկ քաղաքացիները «ոտի վրա» տարել են դա ու առողջացել, իսկ այսօր վարակվածների թիվն անհամեմատ ավելին է, քան հայտնի է պատկան մարմիններին: Հիմա հարցին նայեք այլ տեսանկյունից․ եթե ընդունենք, որ պետության հայտնած թվերը ճիշտ են, ապա, ըստ այդ թվերի (օրը՝ միջինը 250-300), մեր պետությունը քանի՞ տարի պետք է մնա սահմանափակումների տակ, որ վերջապես ասենք, որ այն անցել է, կարո՞ղ է մեր տնտեսությունը դիմանալ դրան, իհարկե ոչ: Էլ չեմ խոսում այս վարակի հետ կապված բազմաթիվ տարօրինակությունների մասին, ինչը թույլ է տալիս մտածել, որ այն ինչ-ինչ պատճառներով ուղեկցվում է ուժեղ տեղեկատվական հոսքերով: