Գիտնականներին հաջողվել է պարզել, թե ինչպես են սևամորթները հայտնվել Երկիր մոլորակի վրա


21:00 , 25 մայիս, 2020

Ինչո՞ւ են աֆրիկացիներն այնդքան տարբերվում մյուս ռասաների ու ազգությունների ներկայացուցիչներից: Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչպես են մոլորակի վրա հայտնվել սևամորթ մարդիկ:

Բնական ընտրության և մուտացիայի արդյունքում

Մուգ մաշկ ունեցող մարդիկ վաղուց տարածվել են աշխարհի բոլոր մայրցամաքներում: Սակայն ի սկզբանե նրանց բոլորի հայրենիքը եղել է Աֆրիկան: Ինչո՞ւ են նրանք մաշկի նման երանգ ձեռք բերել: Մեծ Բրիտանիայի գիտնականները եկել են եզրակացության, որ դա եղել է մուտացիայի և բնական ընտրության արդյունք:

Քանի որ Աֆրիկա մայրցամաքում Արեգակն ավելի վառ է շողում, այնտեղ ապրող մարդկանց մաշկում սկսվել է էումելանին արտադրվել, որը շագանակագույնի պիգմենտ է: Հետագայում էլ այդ երևույթին էլ միացել է էվոլյուցիոն ընտրությունը:

Մարդիկ, որոնց մաշկն ուներ նման պիգմենտ, ավելի ակտիվ էին լինում ու գոյատում էին հենց արևի տակ: Նրանց մոտ հազվադեպ էին առաջանում մաշկի քաղցկեղ և մի շարք այլ հիվանդություններ: Նրանք գոյատևում էին և ուժեղ սերունդ տալիս հազարամյակներ շարունակ:

Մոտ մեկուկես միլիոն տարի առաջ են մեր մոլորակի վրա ի հայտ եկել մուգ մաշկ ունեցող մարդիկ. ամեն դեպքում այսպես է ասում գիտությունը: Դրանից առաջ մարդիկ պարզապես պատված են եղել հաստ մազաշերտով, եթե հավատանք Դարվինի տեսությանը:

Մենք բոլոր «փոքր-ինչ» թխամաշկ ենք

Գենետիկները, որոնք ուսումնասիրում են մեր նախնիներին, եկել են հետաքրքրական եզրակացության: Պարզվում է՝ ընդհանուր նախնիներ մարդիկ իսկապես ունեցել են, և Աստվածաշունչը չի ստում: Իսկ Եվան ապրել է հենց Աֆրիկայի տարածքում: Հենց այնտեղից էլ 200 հազար տարի առաջ սկսվել է մարդկանց տարածումը մյուս մայրցամաքներում:

Երբ գիտնականներն առավել խորությամբ են ուսումնասիրել ժամանակակից մարդկանց, հայտնաբերել են, որ 8 հազար տարի առաջ գոյություն ունեցող եվրոպացիները կապուտաչյա էին, սակայն թխամաշկ:

Սակայն երբ մարդիկ տեղափոխվել են այլ տարածքներ, նրանց օրգանիզմները հարմարվել են այդ վայրերին: Մոլորակի հյուսիսային հատվածներում նրանց մաշկն աստիճանաբար սկսել է գունաբացվել: Այս գործընթացի մասին հետազոտողները պատմել են ԱՄՆ մարդաբանների 84-րդ համաժողովի ժամանակ: