Ծնողների մուտքը այս նյութ խստիվ արգելվում է


11:17 , 20 հուլիս, 2013

 

Եթե աղջիկ եք, ունեք եղբայր և կասկածում եք, որ նա ծխում է, ուրեմն. մամայի արև երդվում եմ՝ չեմ ստուգի, եթե իմանամ, մամային, պապային չեմ ասի: Հենց նոր օնլայն երդվեցիք, որ նրան չեք մատնի, հիմա հանգիստ և առանց հետագայում երդումը դրժելու նպատակի ծանոթացեք նյութին:

Հիմա կխոսենք այն մասին, թե որտեղ են տղաների մեծ մասը (ում ծնողները տեղյակ չեն, որ իրենց երեխան ծխում է) պահում ծխախոտը, և որքան է հավանական, որ նրանք կբռնվեն: Չնայած, նկարից երևի ավելի լավ կհասկանաք.

1. Շրջում են ձեռքում բռնած. բացահայտվելու հավանականությունը՝ 90%:

2. Վարտիքի մեջ (ամենածայրահեղ դեպքում). բացահայտվելու հավանականությունը 0,9%:

3. Գրպանում. կախված է նրանից, թե շալվարը նեղ է, թե ոչ: Նեղ շալվարի գրպանում պահելուց բացահայտվելու հավանականությունը 70%  է, իսկ լայն շալվարինը՝ 30%:

4. Նասկիների մեջ. ավանդական, վստահելի և հարմարավետ տարբերակ. բացահայտվելու հավանականությունը՝ 10%: