Բլոգերը պատմել է, որ ափսոսում է կատարված պլաստիկ վիրահատությունների համար


03:44 , 25 մայիս, 2020

Հանրաճանաչ բրիտանացի բլոգեր Հոլլի Հագանը խոստովանել է, որ կատարել է մի շարք պլաստիկ վիրահատություններ, որոնք միայն փչացրել են իր արտաքին տեսքը, գրում է Daily Mail-ը:

27-ամյա բլոգերը հայտնել է, որ մեծացրել է կրծքերը և շրթունքները, արել բոտոքս ներարկումներ, կատարել ռինոպլաստիկա և մի շարք այլ վիրահատական միջամտություններ:

«Ես դարձել եմ ոչ միայն ավելի ծանր, այլ նաև ավելի լայն, քան նախկինում: Ես սարսափելի տեսք ունեմ: Ես ամաչում եմ և տխրում եմ, որ այդքան գումար եմ ծախսել և այժմ ավելի վատ տեսք ունեմ»,- հայտարարել է Հագանը: