Հայաստանում այս պահին կա 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ, ազատ է կորոնավիրուսի բուժման համար ընդամենը 32 ռեանիմացիոն մահճակալ


01:11 , 25 մայիս, 2020
Կորոնավիրուսով վարակված անձանց բուժման նպատակով առկա ռեանիմացիոն մահճակալներից այս պահին զբաղված է 154-ը․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Կորոնավիրուսային հիվանդության բուժման համար ծավալված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 154-ը, ազատ է ընդամենը 32-ը: Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ»,- գրել է նա: