Tert.am-ը գրում է.
Իսպանիայում «Քովիդ-19» կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը մեկ օրում ավելացել է 70-ով:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը, 8-րդ օրն անընդմեջ պիրենեյան երկրում արձանագրվող մահվան դեպքերը 24 ժամում չեն գերազանցում 100-ը:
Ընդհանուր առմամբ, մահացության ցուցանիշն Իսպանիայում հասել է 28 752-ի: Վերջին մեկ օրում ՊՇՌ մեթոդով իրականացված թեստերի արդյունքում վարակման 246 նոր դեպք է գրանցվել, համաճարակի բռնկման պահից՝ 235 772 դեպք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ