Ես պատրաստ եմ վճարել 150 դրամ


11:02 , 20 հուլիս, 2013

Ես պատրաստ եմ վճարել 150 դրամ, եթե իմանամ, որ իմ վճարած ավել 50 դրամը գնալու է խեղճ վարորդի ընտանիքին: 
Ես պատրաստ եմ վճարել 150 դրամ, եթե իմանամ, որ տրանսպորտի իրավիճակը բարելավվելու է:
Ես պատրաստ եմ վճարել 150 դրամ, եթե իմանամ, որ ինչ-որ օլիգարխ չի զխտկվելու դրանից:
Ես պատրաստ եմ վճարել 150 դրամ, եթե իմանամ, որ վարորդներին իսկապես կվճարեն 150,000 դրամ աշխատավարձ:
Ես պատրաստ եմ վճարել 150 դրամ, եթե իմանամ ողնաշարիս ու նյարդային համակարգիս վնաս չտալով, հանգիստ երթևեկելու եմ: 
Ես պատրաստ եմ վճարել 150 դրամ, եթե իմանամ, որ տրանսպորտը ճիշտ ժամանակին և պարտաճանաչ կաշխատի:
Ես պատրաստ եմ վճարել 150 դրամ, եթե իմանամ, որ էս կառավարությունն ու իրենց կից տզրուկ արնախում օլիգարխիկները, հաստափոր յուղոտ գծի տերերը վերանալու են, և մարդավայել պայմաններով եմ երթևեկելու: 
Ես պատրաստ եմ վճարել 150 դրամ, եթե մարշրուտկաներում ու ավտոբուսներում տոմսեր բաժանվեն, և գծի տերերը մտնեն հարկային դաշտ, միևնույն ժամանակ իրենց վարորդներին ստրուկների պես չպահեն:
Ես պատրաստ կլինեմ վճարել 150 դրամ, բայց վերևում գրվածներս հիմա ուտոպիայի ժանրից են թվում, դրա համար էլ ես ‪#‎չեմվճարելու150դրամ‬: