Նման դեպքով ծառայողական քննություն նախաձեռնելն արդեն իսկ նշանակում է ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտում


17:41 , 24 մայիս, 2020
Հաղորդում են, թե ոստիկանությունում ծառայողական քննություն են իրականացնում մարդուն խոշտանգելու դեպքի վերաբերյալ։ Իրավունքից բացարձակ անտեղյակություն։ Այս փաստով քննություն կարող է իրականացնել միայն ՀՔԾ-ն ու անհապաղ։ Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների համաձայն խոշտանգումների դեպքով պետությունն ունի պոզիտիվ պարտավորություններ իրականացնելու արդյունավետ քննություն, որի կարևորագույն չափանիշներից է անկախ մարմնի կողմից քննությունը։ Նման դեպքով ծառայողական քննություն նախաձեռնելն արդեն իսկ նշանակում է ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտում։
Չեմ բացառում, որ ծառայողական քննության շղարշի տակ փորձ կարող է արվել քողարկելու դեպքն ու
հրաման տվողներին, ինչպես դա ժամանակավորապես արվեց Արամ Վարդանյանի տան ու հարակից տներից գիշերային գրոհի ու ապօրինի խուզարկության դեպքում։ Մինչդեռ այդ միջոցը ժամանակավոր է, հետևողական պայքարը թույլ է տալու իրավական միջոցներով վաղ թե ուշ հասնել քննության իրականացմանն ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն։