Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8599 նոր դեպք


14:58 , 24 մայիս, 2020

Tert.am-ը գրում է․

Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8599 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:

Վարակման նոր դեպքեր ամենաշատը գրանցվել է Մոսկվայում` 2516, Մոսկվայի մարզում գրանցվել է 862, Սանկտ Պետերբուրգում` 384, Նիժնի Նովգորոդի մարզում` 221, Ռոստովի մարզում` 152 դեպք:

Օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 153 մարդ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։