Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Առինջ գյուղի ճանապարհին բախվել են Opel-ն ու ավազով բարձված КамАЗ-ը. վերջինս կողաշրջվել է


14:17 , 24 մայիս, 2020

Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Ջրվեժ-Գետարգել գյուղամիջյան ճանապարհի Առինջ գյուղի վարչական տարածքում բախվել են КамАЗ մակնիշի 18 ՍՏ 791 համարանիշի և Opel մակնիշի 34 ՍT 430 համարանիշի ավտոմեքենաները:

Նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, հայտնելով, որ իրենք վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ չեն ստացել:

ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում վարորդների ինքնությունը: Բախման հետևանքով ավազով բարձված КамАЗ-ը կողաշրջվել է: