Բռնկվել է Սան Ֆրանցիսկոյի «Ֆիշերման Վորֆ» հայտնի տեսարժան վայրը. ատրակցիոնի մեկ քառորդն այրվել է (Photo)


00:11 , 24 մայիս, 2020

Tert.am-ը գրում է․

Սան Ֆրանցիսկոյում հրդեհ է բռնկվել «Ֆիշերման Վորֆ» («Ձկնորսական նավահանգիստ») հայտնի զբոսաշրջային այգում: Ինչպես փոխանցում է CNN-ը՝ հղում անելով հրշեջ ծառայությանը, կրակը մարելու համար 4 մարտական հաշվարկ է աշխատում դեպքի վայրում:

Ինչպես հաղորդում են հրշեջ ծառայությունից, նավամատույցում գտնվող ատրակցիոնի մեկ քառորդն այրվել է: Տուժածների մասին հաղորդում չի ստացվել: Նավամատույցն ամբողջովին տարհանվել է: Նշվում է, որ կրակը բռնկվել է տեղի ժամանակով վաղ առավոտյան՝ 4:17-ին (երևանյան 16:17):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ