Ցուկերբերգը պլանավորել է Facebook-ի աշխատակիցների կեսից ավելիին տեղափոխել հառավար աշխատանքի


23:17 , 23 մայիս, 2020

Panorama.am-ը գրում է․

Facebook-ի գլխավոր տնօրեն և հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ առաջիկա հինգ կամ տասը տարիների ընթացքում ընկերության աշխատակիցների մինչև 50%-ը կաշխատի հեռավար կարգով: CNBC-ի փոխանցմամբ, նա այդ մասին հայտարարել է ենթակաների հետ հերթական շաբաթական խորհրդակցության ժամանակ:

Ըստ «Ինտերֆաքս»-ի, նա ասել է, որ 2021 թ.-ի հունվարից աշխատակազմի մի մասին կթույլատրվի հեռավար կարգով աշխատել: Եթե նրանք որոշեն ինչ-որ տեղ տեղափոխվել, պետք է  տեղեկացնեն ընկերությանը, և նրանց աշխատավարձը կվերահաշվարկեն՝ կախված նոր բնակության վայրից: Վերահաշվարկ կպահանջվի հարկման և հաշվապահության համար, բացատրե է Ցուկերբերգը:
Այն կթուլատրվի փորձառու աշխատակիցներին, նրանց, ովքեր վերջերս արդյունավետ են աշխատել, և նրանց, որոնց կթողնեն իրենց անմիջական վերադասները: Համալսարանների նոր շրջանավարտներին այդ հնարավորությունը չի տրվի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ