Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերը մեկ օրում ավելացել են մոտ 110.000-ով. ԱՀԿ


23:06 , 23 մայիս, 2020

Tert.am-ը գրում է․

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում վերջին մեկ օրում ավելացել է մոտ 110 հազարով՝ գերազանցելով 5.1 մլն-ը, մահվան ելքով դեպքերինն աճել է ավելի քան 5600-ով՝ գերազանցելով 333 հազարը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս տվյալները հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Մայիսի 23-ի 12:00-ի դրությամբ՝ ողջ աշխարհում արձանագրվել է 5.103.006 վարակման դեպք և մահվան 333.401 դեպք: ԱՀԿ-ի վիճակագրական տվյալները հաշվի են առնում միայն պաշտոնապես հաստատված տեղեկությունները, որոնք տրամադրում են պետությունները:

Նշվում է, որ Հյուսիսային և Հարավային Ամերիկայի տարածաշրջանն առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում վարակակիրների թվով (2.282.488): Մեկ օրում նոր դեպքերի քանակը կազմել է 62.221: Մահացածների թիվն ավելացել է 3579-ով՝ հասնելով 135.184-ի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ