Վենգերը մասնավոր ինքնաթիռով եկավ Լոնդոն՝ ինձ տեսնելու. Ֆաբրեգասը պատմել է՝ ինչպես ընտրել Արսենալը, և ոչ՝ ՄՅՈՒ-ն


21:41 , 23 մայիս, 2020

Armsport.am-ը գրում է․

«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը պատմել է՝ ինչպես են 15 տարեկանում իրենով հետաքրքրվել «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը».

«Մի անգամ «Արսենալի» սկաուտը եկավ խոսելու իմ ծնողների հետ: Նա ցանկանում էր մի քանի հարց քննարկել նաև ինձ հետ: Վստահեցնում էր, որ ես ստեղծված եմ «Արսենալի» և անգլիական Պրեմիեր-լիգայի համար:

Այդ ժամանակով ինձանով հետաքրքրված էր նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: Ամռանը ես այցելեցի թե՛ Լոնդոն, թե՛ Մանչեսթեր: Հունիսի կեսն էր: Բոլորն արձակուրդում էին: Արսեն Վենգերը մասնավոր ինքնաթիռով ժամանել էր Փարիզից, որպեսզի հանդիպի ինձ հետ:

Դա ինձ ապշեցրեց: Ես ընդամենը 15 տարեկան էի: Ես ոչ ոք էի: Բայց այդ մարդն ընդհատել էր իր արձակուրդը, որպեսզի հանդիպի ինձ հետ: Մենք խոսեցինք, նայեցինք մարզաբազան: Ես սիրահարվեցի այդ նախագծին»,- Ֆաբրեգասի խոսքերն է փոխանցում Goal-ը: