Տեբասը՝ Լա լիգայի վերսկսման մասին․ Շատ գոհ ենք, բայց պետք չէ կորցնել զգոնությունը


21:09 , 23 մայիս, 2020

Armsport.am-ը գրում է․

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Լա լիգայի վերսկսման մասին։ Հիշեցնենք, որ այսօր Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել էր, որ երկրում ֆուտբոլային մրցաշարերը կարող են վերսկսվել հունիսի 8-ից։

«Մենք շատ գոհ ենք այս որոշումից, որը ակումբների, խաղացողների ու մարզիչների աշխատանքի արդյունքում է կայացվել։ Սպորտային ազգային խորհուրդն ու գործակալները ևս իրենց մասնակցությունն են ունեցել այս գործընթացին։

Բայց այս ամենի հետ մեկտեղ մենք պետք է հետևենք սանիտարական նորմերին, պետք է հետևել պանդեմիայի զարգանալուն և չկորցնել զգոնությունը»,-գրել է Տեբասը Twitter-ի իր էջում։

Եվրոպական թոփ-5 առաջնություններից Լա լիգան երկրորդն է, որը վերսկսվելու է։ Մայիսի 16-ից վերադարձել է Բունդեսլիգան։