Ավստրիան, Նիդեռլանդները, Դանիան եւ Շվեդիան ԵՄ տնտեսության աջակցության իրենց ծրագիրն են ներկայացրել


20:38 , 23 մայիս, 2020

News.am-ը գրում է․

Չորս եվրոպական երկրներ՝ Ավստրիան, Նիդեռլանդները, Դանիան եւ Շվեդիան, շաբաթ օրը կորոնավիրուսի համավարակից տուժած ԵՄ տնտեսության վերականգնման իրենց ծրագիրն են հրապարակել, հայտնում է DW-ն։

Այս նախագիծն այլընտրանք է դարձել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել մակրոնի նախկինում ներկայացրած առաջարկությանը։

Իրենց «խնայող քառյակ» անվանող չորս երկրների ծրագիրը նախատեսում է ԵՄ տնտեսության ամրապնդման համար հատուկ հիմնադրամի ստեղծում, որի գործունեության ժամկետը պետք է սահմանափակվի երկու տարով։ Առավել տուժած երկրներին արտակարգ օգնությունը առաջարկվում է տրամադրել մեկանգամյա վարկերի տեսքով եւ սահմանափակել գործունեության ոլորտները, որոնց վրա կարող են ծախսվել այդ գումարները, մասնավորապես՝ գիտական հետազոտություններ եւ ինովացիա, առողջապահության կայունության բարձրացում եւ «կանաչ» տնտեսությանը անցման ապահովում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ