Առաջինը․ Սանչոյի գերազանց ցուցանիշը Բունդեսլիգայի այս մրցաշրջանում


20:29 , 23 մայիս, 2020

Armsport.am-ը գրում է․

Գերմանիայի առաջնության 27-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 2-0 հաշվով մրցակցի դաշտում առավելության հասավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ։

Երկրորդ գոլը հեղինակեց Աշրաֆ Հակիմին, որը օգտվեց Ջեյդոն Սանչոյի կատարած փոխանցումից։ Այսպիսով, Սանչոն 16-րդ գոլային փոխանցումն է կատարել Բունդեսլիգայի այս մրցաշրջանում։ Անգլիացի ֆուտբոլիստը նաև 14 գոլ է խփել։