Իսպանիայում կորոնավիրուսից մահացածների հիշատակին 10-օրյա սուգ կհայտարարվի


20:11 , 23 մայիս, 2020

Tert.am-ը գրում է․

Իսպանիայի կառավարությունը երկրում տասնօրյա համազգային սուգ կհայտարարի կորոնավիրուսի համավարակի ընթացքում զոհվածների հիշատակի համար: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը:

«Երեքշաբթի օրվանից կառավարությունը կհաստատի ողջ Իսպանիայի տարածքում պաշտոնական սուգ հայտարարելու մասին որոշումը՝ ի հիշատակ համավարակի զոհերի: Սուգը կտևի տասը օր: Դա ամենաերկար պաշտոնական սուգը կլինի մեր ժողովրդավարական պատմության մեջ»,- մասնավորեցրել է վարչապետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ