Արարատ-Արմենիան 10 րոպեում 3 գոլ խփեց Փյունիկին


18:51 , 23 մայիս, 2020

Armsport.am-ը գրում է․

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրում «Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայի մարզադաշտում ընդունել է «Փյունիկին» և արդեն հաղթում է 2-0 հաշվով:

Խաղի հաշիվը 20-րդ րոպեին բացել է «Արարատ-Արմենիայի» նորեկ Յուսուֆ Օտուբանջոն՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը, իսկ 3 րոպե անց Վարդան Մինասյանի թիմի սաներն արդեն երկրորդ գոլն են ուղարկել մրցակցի դարպասը:

Հանդիպման 30-րդ րոպեին Յուսուֆ Օտուբանջոն դուբլ ձևակերպեց՝ երրորդ գնդակն ուղարկելով «Արարատ-Արմենիայի» դարպասը: