Արսեն Թորոսյանը փոխանակ իր գործն անի, քիթը հարեւան երկրի գործերի մեջ է մտցրել
18:17 , 23 մայիս, 2020
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը որակել է ոչ դիվանագիտական։ Արսեն Թորոսյանը փոխանակ իր գործն անի, քիթը հարեւան երկրի գործերի մեջ է մտցրել։ Արսեն Թորոսյանը 2019 թվականի 10 ամիսների ընթացքում ստացել է 14.834.904 դրամ պարգևավճար։ Նա ձախողել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը։ Արսեն Թորոսյանին նախարար թողնելով Նիկոլ Փաշինյանը նրա հետ բաժանելուէ առողջապահության ոլորտում խայտառակ վիճակի համար պատասխանատվությունը"