ՀՀ ԱԳՆ-ն շնորավորական խոսք է հղել Էյդ ալ Ֆիթր տոնի կապակցությամբ


17:39 , 23 մայիս, 2020

Armenpress.am-ը գրում է․

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը իսլամական Էյդ ալ Ֆիթր սրբազան տոնի կապակցությամբ շնորհավորական խոսք է ուղղել:

«Մեր ջերմ ողջույններն ենք փոխանցում մուսուլման մեր բոլոր բարեկամներին ու գործընկերներին Էյդ ալ Ֆիթր տոնի կապակցությամբ: Թող այս սուրբ տոնը բերի խաղաղություն և բարեկեցություն ձեր ընտանիքներին և բարեկամ ազգերին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է ՀՀ ԱԳՆ-ի «Թվիթեր»-ի գրառման մեջ:

Այդ ալ-Ֆիթրը իսլամական օրացույցի կարևոր օրերից է, որը ողջ Ռամադան ամսվա ընթացքում տևող պահքի ավարտն է խորհրդանշում: Պահքի ավարտը նշվում է մեծ տոնախմբությամբ, հավատացյալները միմյանց շնորհավորական խոսքեր են ուղղում: