Արսեն Թորոսյանը պետք է կամ հիմնավորի իր սխալ գնահատականները, կամ էլ ներողություն խնդրի. Վրաստանի վարակիչ պաթոլոգիաների կենտրոնի տնօրեն


17:29 , 23 մայիս, 2020

Aysor.am-ը գրում է․

Վրաստանի ինֆեկցիոն պաթոլոգիաների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունաբանության գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Թենգիզ Ցերցվաձեն հայտարարել է, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պետք է կամ հիմնավորի Վրաստանում կորոնավիրուսով ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր սխալ գնահատականները, կամ էլ ներողություն խնդրի:

«Մենք չենք կարծում, որ պարոն Թորոսյանը պետք է մեզանից տեղեկանա, որ բարձրաստիճան պաշտոնյան չպետք է նման հայտարարություններ անի՝ առանց հիմնավոր որևէ փաստարկի: Այս ֆոնին նախարարի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում համաճարակաբանական համակարգն ավելի ուժեղ է, քան Վրաստանում, առնվազն ժպիտ է առաջացնում (մեղմ ասած)», - ասվում է Թենգիզ Ցերցվաձեի հայտարարության մեջ, որը հրապարակվել է վրացական լրատվամիջոցներում:

Ըստ նրա, Վրաստանում COVID-19-ով պացիենտների գրանցումը կատարվում է միջազգային բարձրագույն չափանիշներին համապատասխան, թափանցիկ, և դրանց բարձր հուսալիությունը որևէ միջազգային կառույցի կամ փորձագետի կողմից կասկածի տակ չի դրվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ