Ընդդիմադիր պատգամավորին կարելի է հարվածել Ազգային ժողովում, իսկ իշխանականի դեպքում հեղինակն իր վրա կզգա ՀՀ քրեական օրենսգրքի ողջ խստությունը


16:06 , 23 մայիս, 2020

Ինչպես և սպասվում էր, քիչ առաջ տեղեկացանք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժել է «հանցակազմի բացակայության հիմքով»:

Ըստ այդմ, կարող ենք միայն եզրակացնել, որ ընդդիմադիր պատգամավորին կարելի է հարվածել Ազգային ժողովում, այն էլ՝ ելույթի ժամանակ։ Այլ մանրամասներին կարիք էլ չկա անդրադառնալու, քանի որ ուղիղ եթերում բոլորն ամեն բան տեսել ու լսել են։

Մինչդեռ իշխանական պատգամավորի նկատմամբ բռնություն կիրառվելու դեպքում, իհարկե, բռնության հեղինակն իր վրա կզգա ՀՀ քրեական օրենսգրքի ողջ խստությունն ու արդարադատության համակարգի հաստատակամությունն իրավախախտ անձին պատժելու գործում։

#ԹավշյաՀայաստան