Արսեն Թորոսյանին Վրաստանի պետական ու առողջապահական մակարդակով մայրուղի են հանել երեկվա իր անհեթեթ հայտարարությունների համար


16:06 , 23 մայիս, 2020

Ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ Արսեն Թորոսյանին Վրաստանի պետական ու առողջապահական մակարդակով մայրուղի են հանել երեկվա իր անհեթեթ հայտարարությունների համար: Արսենի անուն-ազգանունը դարձել է դռան դիմացը փռված welcome տրյապկա (փալաս), որի վրա ով ոնց հասցնում, իր ոտքերը սրբում է:

Ես ամաչում եմ, որ սա իմ պետության առողջապահության նախարարն է: Ես ամաչում եմ, որ հարևան պետությունից Արսենի հայտարարությունները գնահատում են զարմանալի, ոչ պրոֆեսիոնալ և ոչ ադեկվատ, ինչն անդրադառնում է ՀՀ-ի վրա: