Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մարսելու նպատակով իշխանությունը որոշում ունի արտաքին պարտքն ավելացնել (280 մլրդ դրամով)


14:44 , 23 մայիս, 2020

Եթե չգիտեք, ասեմ՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մարսելու նպատակով իշխանությունը որոշում ունի արտաքին պարտքն ավելացնել (280 մլրդ դրամով): Էնպես, որ ջախջախված ու փշուր-փշուր եղած միջմարզային, միջհամայնքային փողոցներն արդարացում չունեն:

Երևանի լուկերի մասին էլ չեմ խոսում՝ Ֆորդ Բոյարդ է: Ֆեռնանդո Ալոնսոն, Լյուիս Հեմլիթոնն ու Միխայիլ Շումախերը նախանձով կնայեին մեզ, երբ տեսնեին թե ինչ վարպետությամբ ենք հաղթահարում, այդ ականապատված դաշտ հիշեցնող փողոցները:

Աչքով տվեցինք երևի ասֆալտապատման աննախադեպ աշխատանքները: Կառավարությունը պետք է իրագործի ծրագրերը, իսկ որ համաճարակը փող լվալու լավ միջոց է, դրանում ոչ մի խոսք:

#լուկերիքաղաքամերմայրաքաղաք
#իմլուկըավագանուխմբակցություն