Ինձ համար անթույլատրելի է, որ նրանք ինձ աջակցություն հայտնեն


13:46 , 23 մայիս, 2020

Էլի արժեքային բախման մասին:

Չի կարող աշխատանքի գնահատական լինել աշխատանքային ուղղաձիգ հարաբերությունում իրենից ներքև գտնվող (ով կախված է վարածդ քաղաքականությունից) մարդու կարծիքը: Սա տարրական էթիկայի հարց է:

Վերջին ամիսներին ատենախոսություն պաշտպանած կամ մոտակա ամիսներին պաշտպանել պատրաստվող հայցորդներն ու ասպիրանտները ենթագիտակցաբար կարող է հավատան, որ ինձանից վարչական կախման վտանգի տակ են, և ինձ համար անթույլատրելի է, որ նրանք ինձ աջակցություն հայտնեն:

Նմանատիպ իրավիճակում են ռեկտորներն ու առավել ևս՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարները, որոնց մեծ մասը մոտակա ամիսներին մասնակցելու է ռեկտորի ընտրություններին:

Հ.Գ. Սցենարի ամբողջականության համար պակասում է ՀՊՏՀ դասախոսների արձագանքը: