«Ա՛յ ապիկար, էնքան ոչինչ ես, որ մտնում ես հիվանդանոց, քեզ բժիշկները չեն ճանաչում». պատգամավորը՝ Արսեն Թորոսյանին


10:08 , 23 մայիս, 2020

Ահա թե համավարակի տարածման կրիտիկական օրերին ինչով է զբաղված առողջապահության հետ ոչ մի աղերս չունեցող նախարար կոչեցյալը:

Լավ, եթե իսկապես վստահենք Նիկոլ Փաշինյանի՝ վեթինգի (կադրերի մաքրազարդման) գաղափարին, ապա ի՞նչ գործ ունի այս անհասկանալի կերպարը կառավարությունում:

Մարդն էնքան պարապ ա, որ ֆեյսբուքյան հեգնական գրառումներ ա կատարում ու դրա համար աշխատավարձ ու պարգևատրում ա ստանում:

Ա՛յ ապիկար, էնքան ոչինչ ես, որ նախարար նշանակվելուց հետո մտնում ես հիվանդանոց, և քեզ բժիշկները չեն ճանաչում, ու դու էդքանից հետո առանց ամաչելու շարունակում ես զոդված մնալ քո աթոռին... Դա նշանակում ա, որ դու բժշկական աշխարհում էնքան ես ճանաչված, ինչքան ես Մոզամբիկի մայրաքաղաք Մապուտուում...

Համավարակը հելել-հասել ա ամենավտանգավոր սահմանին, մարդը Ֆեյսբուքում ծաղրուծանակով ա զբաղված:
Է՜յ, ա՛յ անբան, եթե ամոթի կտոր դեռ մնացել ա մեջդ, դիմումդ գրի ու ոլորտն ազատի քո անօգուտ ներկայությունից:

Չնայած, կարող ա դու չես որոշում քո անելիքը...
Ուզում եմ հասկանալ էլի՝ ինչո՞ւ պետք է քաղաքացին իր եկամուտներից քո նմանին կերակրի ու պարգևատրի, քո ո՞ր արժանիքի համար...