10 ոսկե կանոն, որոնց հետևում են աշխարհի ուժեղագույն կանայք. ինքնավստահ կանանց գաղտնիքը (Photo)


21:30 , 23 մայիս, 2020

Ինչպե՞ս են առանձնանում ինքնաբավ կանայք մնացած կանանցից և ինչպե՞ս դառնալ անկախ, սակայն հաջողակ հարաբերություններում:

Ես ընտրում եմ ինձ և ինքնուրույն որոշումներ եմ կայացնում

Միայն մենք գիտենք, թե մեզ համար ինչն է լավ: Զգում են, թե երբ ենք դավաճանում ինքներս մեզ և մեր արժեքները, սակայն, երբեմն վախենում ենք պնդել մեր համոզմունենքրը, որոշումները: Երբեմն այնքան շատ ենք վախենում կորցնելուց, կլինի դա աշխատանք, սեր, ընկերություն, որ պատաստ ենք ինքներս մեզ դավաճանել: ԱՆհրաժեշտ է ներքին ուժ և խիզախություն, որպեսզի ընդունենք, թե ինչն էլ լավ մեզ համար: Պետք է պատրաստ լինենք նրան, որ եթե մարդը պատրաստ չէ լսել և ընդունել մեր արժեքները, նա շատ հանգիստ կարող է հեռանալ: 

Տրամադրությունն ու իրավիճակը կախված է շրջապատից

Մեր ամբողջականությունը դրսևորվում է նաև այսպես, որ մենք արձագանքում ենք դիմացինի արարքներին: Այդ թվում սիրող տղամարդու: Եթե ցանկացած քննադատություն կամ բաց թղնված զանք Ձեզ դեպրեսիայի մեջ է գցում, դա խոսում է այն մասին, որ Դուք ինքնավստահ չեք: 

Անում եմ այն, ինչ սիրում եմ 

Երբ կինը զբաղվում է սիրած գործով, նա ոգևորվում է, դառնում է լի էներգիայով: Դա այն էներգիան է, որը մեզ դրական էմոցիաներ է տալիս,  դա այն մագնիսն է, որը ուշադրություն է գրավում մեզ վրա: Շրջապատը, հիմնականում տղամարդիկ, զգում են կանանց ներգրավվածությունը: 

Ես ունեմ իմ հետաքրքրությունները, զբաղմունքը, որոնք տղամարդու համար չեմ թողնի

Մեր սիրած հոբբիների, սպորտի, անձնական զարգացման մեր ոգևորությունը թույլ է տալիս պահպանել անհատականությունն ու եզակիությունը ՝ չդառնալով տղամարդու ստվերը: Պետք է ամեն ինչ հավասարակշռել. զաբղվել այն ամենով, ինչ մեզ դուր է գալիս և տղամարդուն էլ ժամանակ հատկացնել: 

Ես իմ շրջապատն ու երկրպագուները ունեմ

Այլ մարդկանց հետ շփումը զարգացնում և ոգեշնչում է, հնարավորություն է տալիս կյանքին այլ կողմից նայել: Իսկ եթե կինը սահմանափակվում է ընտանեկան անդամներով, կյանքը ավելի մռայլ է դառնում: Դառնում է կանխատեսելի, ձանձրալի: 

Չեմ բացահայտում բոլոր գաղտնիքներս և խնդիրներս

Թաքցնելու ունակությունը էլ ավելի հետաքրքիր է դարձնում կնոջը: Երբ կինը չափազանց բաց է, տղամարդը սկսում է ձանձրանալ: 

Թույլ չեմ տա ոտնահարել, նվաստացնել և չհարգել ինձ

Երբեմն շփոթում ենք գիտակցությունը ընդունման հետ: Ընդնումը, երբ հասկանում ենք, որ յուրաքանչյուրն ունի իր ինքնաարտահայտման միջոցը: Հստակ կանոնները, թե ինչն է Ձեզ համար ընդունելի, և ինչը Դուք երբեք չեք հանդուրժի, ստիպպում են լսել և հարգել Ձեր արժեքները:

Խնամված եմ, լավ հագնված և կրթված

Ինքնաբավ կինը իր գինը գիտի: Ժամանակ և գումար է ներդնում կրթության և արտաքին տեսքի վրա: Այն, թե ինչպես ենք ինքներս մեզ վերաբերում, ազդում է դիմացինի պահվածքի վրա: Երբ կինը մոռանում է իր մասին, տղամարդիկ և մնացած բոլորը սկսում են չհարգել նրան: 

Սկանդալներ չեմ անում 

Խելացի և ինքնաբավ կանայք առանձնանում են սառնասրտությամբ և կարողանում են կառավարել զգացմունքները: Սակայն դա չի նշանակում, որ նրանք միշտ հավասարակշռված և հանգիստ են: Կարող է սկանդալներ անել, երբ ներսում հանգիստ է, և հանգիստ լինել, երբ հոգում հույզերի փոթորիկ է: Հենց սա էլ գրավիչ է: 

Միշտ ամենալավն եմ ընտրում և երբեք քչին չեմ համաձայնվում

Ինքնաբավ կինը կարող է անել ամեն ինչ, զբաղվել աշխատանքով, սիրելի զբաղմունքով և, նույնիսկ, ժամանակ տրամադրել տղամարդուն՝ ոչինչ չպահանջելով: Կինը իրեն թույլ է տալիս ընտրել միայն ամենալավ տղամարդուն, և չլինել նրա հետ, ում կպատահի: Իսկ միայնակությունը նրան չի դարձնի դժբախտ: